Սեպտեմբերի 21-ին փոքրիկների հետ տոնում ենք ՀՀ անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին ԴԵՊԻ ԴՊՐՈՑ նախակրթարանը ձեռնամուխ եղավ հետաքրքիր միջոցառումների շարքից Անկախության Տոնին նվիրված միջոցառման կատարմանը, որին հրավիրված էին փոքրիկներն ու իրենց ծնողները: Երկիր Մեդիա հեռուստաընկերության մանկական հաղորդման անձնակազմը հյուրընկալել էր մեր սաներին: Միասին տոնեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրը, որի ժամանակ երեխաները կավճանկարով և գունանկարով պատկերեցին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, երգեցին, պարեցին, ուրախացան և որ ամենակարևորն է, մանուկ հասակից, գիտակից և հպարտ քաղաքացիներ դառնալու ճանապարհին արեցին առաջին քայլերը: Շնորհավոր բոլորիս Անկախ Հայաստանի օրվա կապակցությամբ:














































No comments:

Post a Comment