Մեր մասին

Երկար տարիների մանկավարժական փորձը, միասին արարելու, ստեղծելու ու կրթելու գործին ձեռնամուխ եղած նվիրյալներս՝ հանգեցին նոր կրթօջախ հիմնելու մտքին: 

Բոլորն էլ համոզված են, թերևս, ողջ կյանքում մարդը սովորում է, ստանում գիտելիքներ այսինքն՝ կյանքի բոլոր ոլորտները տանում են դեպի կրթօջախ, դեպի դպրոց, դեպի մտքի լուսավորություն: 


Կրթությունը տարիք չի հարցնում. նորածինն արդեն իսկ այդ երկրարատև գործընթացի մեջ է ամեն պահ: Եվ ո՞վ չգիտի, որ յուրաքանչյուր պետության հիմքն ամուր ընտանիք ու կրթված քաղաքացի ունենալն է: 


Մեր կրթօջախը մի նոր գիտելիքի լույս ու աղբյուր է այն փոքրիկների համար, ովքեր մեր վաղվա ուժեղ հասարակության քաղաքացիներն են լինելու:  Մեր այս հրաշալի, բոլորին դեպի դպրոց, դեպի գիտելիքի ու կրթվելու աշխարհ տանող ճանապարհի հեղինակ, գլխավոր տնօրեն և ուսուցիչ տիկին Ջուլիա Ենգոյանն է, իսկ խորհրդանիշը փոքրիկ պինգվինը, որը ձգտում է ամեն կերպ հասնել իր կրթաշեն՝ Պինգվինաշենին:


Ես, դու, մենք բոլորս,
Պինգվիններ ենք սովորող
Մենք գնում ենք դեպի դպրոց
Կրթաշեն՝ Պինգվինաշեն...

Սիրով սպասում ենք բոլոր այն փոքրիկներին, ովքեր ցանկություն ունեն մտնելու մեր հրաշքներով լի աշխարհը երգ ու պարով, խաղալով ու զվարճանալով սովորելու:
Դեպի Դպրոց նախակրթարանի դռները բաց են շաբաթվա յոթ օրերին: 
Նախակրթարանի յուրաքանչյուր անդամ հյուրընկալ է ու սիրառատ: Աշխատում ենք երկհերթ գրաֆիկով.


1-ին հերթ՝ 8:30-12:00
2-րդ հերթ՝ 12:00-15:00

Ձեր փոքրիկի հետ աշխատանքներ են տանում՝
  • լոգոպեդ-հոգեբանը (ավազաթերապիա, պարային թերապիա, արտթերապիա)
  • դաստիարակները
  • օտար լեզվի ուսուցիչ-մասնագետները
  • խեցեգործության և կերպարվեստի ուսուցիչ մասնագետները
Դասապատրաստում
Իսկ եթե ձեր երեխան դպրոցահասակ է և դժվարանում է օրվա առաջադրանքների կատարման մեջ հոգ չէ. մեր կրթօջախում ընթանում են դասապատրաստման ժամեր բոլոր հանրակրթական առարկաներից  1-4 դասարանի աշակերտների համար: 

Խմբակներ
Բոլոր տարիքային խմբերի համար գործում են խմբակներ՝ 
  • Նկարչություն
  • Պար
  • Շախմատ
  • Խեցեգործություն

Հարգելիներ, եթե Դուք ունեք անհետաձգելի գործեր երեկոյան ժամերին, ապա ցանկացած օր Ձեր փոքրիկի հաճելի ժամանցը կկազմակերպեն մեր փորձառու մանկավարժները:

Նախակրթարանում գրանցվելու համար սեղմեք աջ կողմում գտնվող կոճակի վրա և մեր մասնագետը կկապնվի Ձեզ հետ:


Սիրով սպասում ենք





No comments:

Post a Comment