Մենք արդեն բացվել ենք:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին բացվեց <<Դեպի դպրոց>> նախակրթարանը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այսօր մասնակցել է <<Դեպի դպրոց>> նախակրթարանի բացման արարողությանը: Փորձառու և գիտակ մանկավարժները փոքրիկներին խոստանում են անակնկալներով լեցուն անմոռանալի օրեր` ջերմ ու հաճելի մթնոլորտում: Միջոցառմանը ներկա են եղել վաստակաշատ ուսուցիչներ և Արաբկիրի կրթօջախների տնօրեններ: Հրայր Անտոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ երեխաների համար միշտ էլ արվում է հնարավորը լավագույն պայմաններն ապահովելու նպատակով և հանձնարարել աջակցել նորաբաց նախակրթարանին հարակից տարածքի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:






No comments:

Post a Comment